Jump to content

Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ZKM մեդիաակումբ

Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն (գերմ.՝ Zentrum für Kunst und Medientechnologie, ZKM), բացվել է Կարլսրուեում 1989 թվականից, մեդիաարվեստի ոլորտում մասնագիտացված աշխարհի մեծագույն ինստիտուտն է։

Գտնվում է Կարլսրուեի Դիզայնի ազգային ակադեմիայի հետ նույն շենքում։ Երկու կազմակերպությունները ձևավորում են միասնական հարթակ, որը միաժամանակ համատեղում է արվեստն ու նոր տեխնոլոգիաները։

Կենտրոնը հիմնադրվել է Հենրիխ Կլոցի կողմից։ 1999 թվականին, նրա մահից հետո ZKM-ի տնօրենը դարձել է նկարիչ Պետեր Վայբելը։

Ստեղծման նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան Բրաուէրշտրասսեի կողմից

Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոնի (ZKM) ստեղծման նպատակներից են.

  • Համագործակցություն նոր մեդիայի և նոր տեխնոլոգիաների ոլորտի նախագծերի, այդ թվում` տեսահոլովակների, մեքենայացված գրաֆիկայի, համակարգչային երաժշտության, անիմացիայի ոլորտներում։
  • Համագործակցություն այն նկարչիչների հետ, որոնք ստեղծագործաբար աշխատում են նոր մեթոդների և մեդիատեխնոլոգիաների հետ։
  • Միջոցառումների կազմակերպում և մեդիաարվեստի ցուցադրման համար ցուցահանդեսների համագործակցություն։
  • Աշխարհի տարբեր ծայրերից նկարիչների երկխոսության համագործակցություն առօրյա և տեխնոլոգիաների ուղղվածությամբ արվեստի ոլորտներում։

Հիմնադիր տնօրեն Հենրիխ Կլոցը կենտրոնն այսպես է բնորոշել 1992 թվականին.

Կենտրոնը խնդիր ունի պարզել ավանդական արվեստների և մեդիատեխնոլոգիաների միջև եղած ստեղծագործական կապերը` արդյունքները նախօորոք կանխատեսելու համար։ Նպատակը արվեստի հարստացումն է, այլ ոչ թե ուղղակի «տեխնիկական ամպուտացիան»։ Այդ պատճառով ավանդական արվեստն ու մեդիաարվեստը չպետք է մրցակցեն իրար դեմ։ Երկու կողմերն էլ միմյանց հետ համագործակցելու եզրեր ունեն։ 1919 թվականին Վայմարում հիմնադրված Բաուհաուզը կարող է օրինակ լինել[1]։

Համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյի պալատ

ZKM կենտրոնը ներառում է հետևյալ թանգարանները., ինստիտուտները, լաբորատորիաները և կոնֆերանս-սրահները.

  • Ժամանակակից արվեստի թանգարան
  • Մեդիատեսողական ինստիտուտ
  • Երաժշտության և ակուստիկայի ինստիտուտ
  • Մեդիա-թատրոն
  • Ֆիլմի պալատ
  • Կրթության և տնտեսագիտության մեդիա-ինստիտուտ
  • Մշտական հավաքածուով, ինչպես նաև` մեդիա-արթի ժամանակավոր ցուցադրություններով մեդիա թանգարան
  • Մեդիատեկա
  • Հնացած վիդեոհամակարգերի լաբորատորիա

Այցելուները նաև կարող են լինել թանգարանի խանութում և մեծ սրճարան-ռեստորանում։ ZKM-ն սերտորեն կապված է նույն շենքում գտնվող Դիզայնի ազգային ակադեմիայի և Կարլսրուեի քաղաքային պատկերասրահի հետ, որն ընդարձակ տարածություն է զբաղեցնում Ժամանակակից արվեստի թանգարանի տաղավարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Свет Просвещения, будущее искусства. (Karl Georg Behr: Licht der Aufklärung, Zukunft der Künste. In: Die Rheinpfalz. 8. Januar 2009 (Seite Kultur).)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ZKM, Центр искусств и медиатехнологий Карлсруэ. (ZKM, Zentrum für Kunst und Medientechnologie Karlsruhe. Prestel, 1997, ISBN 3-7913-1859-4.)
  • Медиа-арт истории. ZKM Медиа Музея. (Hans-Peter Schwarz: Medien-Kunst-Geschichte. Medienmuseum ZKM. Prestel, 1997, ISBN 3-7913-1836-5.)
  • Звук завтра. Центр искусства и средств массовой информации в Карлсруэ открывать себя заново с каждой новой деятельности. (Achim Heidenreich: The Sound of Tomorrow. The Center of Art and Media in Karlsruhe Reinvents itself with Each New Activity. In: Stefan Fricke (Hrsg.): World New Music Magazine. Nr. 16: Contemporary Music in Germany, Pfau, Saarbrücken 2006, ISBN 978-3-89727-336-8, S. 74-78.)
  • В одно мгновение вечности: история и позиции электронной музыки в Германии (Achim Heidenreich, Uwe Hochmut: W mgnieniu wieczności. Historia i znaczenie muzyki elektronicznej w Niemczech (Im Nu der Ewigkeit: Geschichte und Positionen der elektronischen Musik in Deutschland), in: Daniel Cichy (Hrsg.): Nowa muzyka niemiecka, Krakowskie Biuro Festiwalowe/Korporacja Ha!Art, Kraków 2010, S. 112—133.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն» հոդվածին։